Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլհամ Ասքերովը չի ցանկանում նամակ գրել. ԿԽՄԿ-ն պարզաբանում է տվել. Արցախպրես

Քաղաքականություն
73192

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը՝ մեկնաբանելով Դիլհամ Ասքերովի ազգականների հայտարարությունները: «Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև: Սակայն դատապարտյալն ինքն է որոշում՝ օգտվի հարազատների նամակներին մշտապես պատասխանելու իրեն տրված հնարավորությունից, թե ոչ: Այսպիսով, դեպքեր են պատահում, երբ դատապարտյալը կարող է և չցանկանալ նամակ գրել, և ԿԽՄԿ-ն հարգում է դատապարտյալի ցանկությունը»,- նշեց Էթերի Մուսայելյանը: Նշենք, որ նախօրեին Ասքերովի եղբայրը դժգոհել էր, որ այս տարվա մարտից իրենք Դիլհամ Ասքերովից ոչ մի տեղեկություն չունեն. «Մեզ ասում են, որ Դիլհամը չի ցանկանում նամակ գրել, խոսել տեսակապի միջոցով»: Ավելին՝ այստեղ