Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկաթյա դռներից այն կողմ. «Կոշ» ՔԿՀ (տեսանյութ)

Հասարակություն
bant-nkar-himnakan

«Ա1+»-ը սկսել է նոր հաղորդաշար՝ «Թափանցիկ դռներ». ներկայացնում ենք հաղորդաշարի առաջին ֆիլմը Հայաստանում դատապարտյալներից շատերը նախընտրում են պատիժը կրել հենց Կոշի բանտում, եթե իհարկե՝ նրանց տրվեր ընտրելու հնարավորությունը։ Կոշում գործում է պատժի կրման կիսաբաց ռեժիմ։ Այստեղ պահվում է շուրջ 350 դատապարտյալ։ Նրանց մեծ մասը փշալարերից ներս հայտնվել է մեկից ավելի հանցագործություն կատարելու մեղադրանքով։ Ազատություն հետդարձի ճանապարհը որոնողներն այստեղ շատ են, բայց հետքը գտնում են քչերը։ Վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի բարեփոխման լուրը կայծակնային արագությամբ տարածվել է Հայաստանյան բոլոր կալանավայրերում։ Բայց բանտարկյալների ուրախությունը կարճ է տևել։ Բանտերում կա ընդհանուր գումարային ֆոնդ։ Քրեական հեղինակությունների հսկողությամբ դատապարտյալներից գումարներ են հավաքվում։ Բանտում քչերն են համարձակվում դեմ գնալ քրեական հեղինակությունների կանոններին։ Այսպես կոչված «Օբշակին» օգտակար լինել չցանկացողները հայտնվում են խոցելի կարգավիճակում։ Դիտեք «Ա1+»-ի ֆիլմը