Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաթան արքեպիսկոպոս. «Ես ու՞մ հավատամ, քո բամբասանքի՞ն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-7

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի՝ եկեղեցի սարքելու փոխարեն պետք է պետություն կառուցել, հոգեւորականներն ընդունում են սրերով։ Ըստ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի՝ «Դատարկաբանություն է... Աբստրակտ բան է ասում՝ մեկը դպրոց է կառուցում, մեկը հիվանդանոց է կամենում կառուցել, մեկը եկեղեցի, մեկը միայն բիզնեսով է զբաղվում: Մեկն էլ ասում է՝ ես միայն բանակին եմ օգնում»։ Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի պետ տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ավելացնում է. «Եթե Հրանտ Բագրատյանն իր պաշտոնավարման շրջանում էլ է թվաբանությունն էդպես արել, դրանից էլ սկսվել է երկրի կործանումը»: Մայր Աթոռի արարողակարգի բաժնի պետին հաճելի չէ եկեղեցու հաշվին պոպուլիզմով զբաղվելը, նա նկատել է, որ հայ առաքելական եկեղեցուն քարկոծում է նաեւ Արեւմուտքը, իսկ դա ինչ-որ բան նշանակում է. «Սովորաբար քարկոծվում է այն, ինչը իրապես կարեւոր է եւ օգտակար է»: Հոգեւորականների համար թեմա չէ նաեւ Հայաստանի իշխանությունների եւ եկեղեցու ջերմ հարաբերությունները: Նաթան Արքեպիսկոպոսի մոտ միայն մեկ հարց է առաջանում այն փաստից, որ եկեղեցին կանգնում է մի իշխանության կողքը, որն անընդհատ ընտրություններ է կեղծում. «Ե՞վ»: Արքեպիսկոպոսի տեղեկություններով՝ միջազգային բոլոր փորձագետները շատ գոհ էին վերջին ընտրություններից. «Ես ու՞մ պիտի հավատամ՝ քո բամբասանքի՞ն, թե միջազգային փորձագետներին»: Սրբազանին տեղեկացնում ենք, որ համենայնդեպս արձանագրված են սպառնալիքով եւ կաշառքով քվեներ կորզելու փաստերը. «Գիտե՞ք ինչ, ցույց տվեք ինձ աշխարհում մի տեղ, որտեղ նման դեպքեր անհատականության նախաձեռնություններով չկան: Ցույց տվեք»: Կիպրոսի թեմի առաջնորդ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանը Հայաստանում ընտրություններ կեղծելու մասին ոչինչ չի լսել, սակայն վստահեցնում է, որ եթե իշխանության եւ ժողովրդի միջեւ պառակտում կա, եկեղեցին պետք է երկխոսության մեջ մտնի ժողովրդի հետ. «Եկեղեցին պետք է խոսի ժողովրդի հետ, համոզի ժողովրդին, խրատե ժողովրդին եւ պետք եղած տեղը քաջալերե ժողովրդին»: Ի դեպ, Արցախի թեմի առաջնորդը անդրադարձավ նաեւ այն հարցին, թե պե՞տք է հոգեւորականը զենք կրի, որով մարդ են սպանում. «Հետո ինչ, զենքը ոչ միայն սպանում է, զենքը նաեւ պաշտպանում է, չմոռանանք դա»: