Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որոշ քաղաքական գործիչների վարած քաղաքականության հետ սփյուռքում համաձայն չեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
serxio

Հայաստանը Սփյուռքը  եւ Արցախը պետք է միասին գործեն, քանի որ Հայաստանը կարիքն ունի Սփյուռքի օժանդակության, այս մասին այսօր ասել է Ռամկավար Ազատական Կուսակցության վարչության կենտրոնական գրասենյակի նախագահ Սերխիո Նահապետյանը: Անդրադառնալով իր այն  հայտարարությանը, թե Սփյուռքը չպետք է ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքին, Նահապետյանը նշել է, որ ոչ թե չպետք է ակտիվ մասնակցություն ունենա, այլ  չպետք է  խառնվի ներքին քաղաքական խնդիրներին: Հարցին, թե հիասթափություն կա սփյուռքահայերի մոտ հայկական իշխանությունների հանդեպ, Սերխիո Նահապետյանը ասաց, որ նման բան չկա, իհարկե կան հարցեր, և որոշ քաղաքական գործիչների վարած քաղաքականության հետ Սփյուռքում այդքան էլ համաձայն չեն, սակայն եթե չլիներ այդ վստահությունը, այդ գագաթաժողովին այսքան շատ մասնակիցներ չէին գրանցվի:  ՌԱԿ վարչության կենտրոնական գրասենյակի փոոխնախագահ Լևոն Բլխյանն էլ վստահ է, որ Սփյուռքում յուրաքանչյուր հայ հետաքրքրված է Հայաստանի առօրյայով, սակայն չեն կարող Հայաստանի կյանքին անմիջական  մասնակից լինել: Ըստ նրա պետք է զարգացնել Հայաստանի տնտեսությունը, արտադրություն պետք է լինի, որ ժողովուրդը կարողանա գործ գտնել: Արցախի հիմնախնդրի լուծումը եւս առաջնային հարցերից է: