Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը պետք է կոշտացնի դիրքորոշումը. Գ. Իսագուլյան (տեսանյութ)

Քաղաքականություն
garnik

Արցախում ընտրական գործընթացներն ավելի լավ են ընթանում, քան Հայաստանում կամ Արեւմուտքում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գառնիկ Իսագուլյանը:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ տնտեսկան աճ , հսկայածավալ շինարարական աշխատանքներ, խոսում է այն մասին, որ լուրջ աշխատանքներ են տարվում: Իսկ բնապահպանության նախարարության ստեղծումը եւս պատահական չէր՝ մեծ քանակությամբ ՀԷԿ-եր են կառուցվում, նաեւ հանքավայրեր են շահագործվում: Շուտով Արցախում կանցնեն կաթիլային եղանակով ոռոգման համակարգին, ինչը հնարավորություն կտա խնայել ջուրը եւ լավ բերք ստանալ: Ստացված մթերքը կապահովի ոչ միայն Արցախին, այլ նաեւ ՀՀ-ին»: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ապա Իսագուլյանի կարծիքով՝ նոր առաջխաղացում չի լինի, անցած տարվա ապրիլյան դեպքերից հետո հայկական կողմի դիրքորոշումը խիստ հստակ է, եւ դրանք նույնիսկ պետք է կոշտացվեն: