Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանը կասկած ունի՝ 3 ոստիկանները ՊՊԾ գնդի տարածքից չեն վնասվել. Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
Andrias-Ghukasyan-KAren-Mejlumyan-2

2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ նրանց միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր նա մեկ այլ միջնորդություն արեց՝ քննչական փորձարարություն կատարելու մասին: Ղուկասյանը նշեց՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ հուլիսի 29-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքից հրազենային կրակոցներ են արձակվել Սարի Թաղի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք ոստիկաններ վնասվածքներ են ստացել, վնասվել է նաեւ ոստիկանական գույք, այդ թվում՝ զրահապատ մեքենա: «Այդ տվյալները չեն համապատասխանում գործում առկա նյութերին: Ոստիկաններից Փայլակ Մնացականյանը ծանր վնասվածք է ստացել՝ Սարի թաղի ցույցը ցրելուց հետո՝ կեսգիշերին: Իսկ մյուս տուժողներ Գագիկ Հովհաննիսյանը եւ Դավիթ Մխիթարյանը գտնվել են Տիգրան Մեծի 55 հասցեում՝ ոստիկանական արգելապատնեշի մոտ: Գլինկայի փողոցում գտնվող արգելապատնեշի մոտ կայանված զրահամեքենան էլ չէր կարող վնասվել ՊՊԾ գնդից, որի շենքերն այդ հատվածից առհասարակ տեսանելի չեն: Բնական է՝ ոստիկանությունը չէր կարող իր ուժերը տեղադրել ՊՊԾ գնդի տարածքից կրակոցի համար հասանելի վայրում»,-նկատեց Անդրիաս Ղուկասյանը, ապա հավելեց,-«Պետք է փորձարարությամբ պարզել՝ արդյո՞ք Գլինկայի 4 եւ Տիգրան Մեծի 55 հասցեները տեսանելի են եւ կրակոցների համար հասանելի՝ ՊՊԾ գնդի տարածքից»: Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ վնասվածքներ ստացած այդ ոստիկանները չէին կարող կապ ունենալ իր դեմ հարուցված քրեական գործի հետ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով