Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Խարբերդի ամառանոցներում

Կարևոր լուրեր Պաշտոնական
9e5ba9d766fac633befe69b3ff801079

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 30-րդ փողոցի թիվ 45 տան տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:50-ին, մարվել՝ 19:04-ին: Այրվել են չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (35 քմ), խոտածածկ տարածք (600 քմ) և խաղողի վազեր (100 քմ):