Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են վերցրել. hraparak.am

Հասարակություն
tag

 Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երեւանից, որը մասնագիտությամբ դիզայներ է։ Հաղթողի գլխին դրված թագը պատրաստել է ոսկերչական հայտնի ընկերություններից մեկը, որն այն նվեր է արել՝ պայմանով, որ թագը դնելիս անպայման հայտարարվի պատրաստողի անունը։ Սակայն կազմակերպիչները չհայտարարեցին որեւէ անուն, եւ մեր տեղեկություններով՝ պատրաստողները, նեղսրտած այդ հանգամանքից, գիշերը գնացել եւ հաղթողից հետ են վերցրել թագը։ Ի դեպ, ուշագրավ է, որ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր հետեւյալը․ «Աշխատեցինք այնպես անել, որ մրցանակները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջեւ: Միայն թագը բավականին մեծ գումար արժե, պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Եթե այս տարվա պես մյուս տարի էլ ունենանք հովանավոր, կաշխատենք, որ թագը մնա գեղեցկուհուն: Առհասարակ, ես կարծում եմ՝ ճիշտ է, երբ թագը մնում է հաղթողի մոտ»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում