Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը

Քաղաքականություն
screenshot

Կիրակի, սեպտեմբերի 24 առավոտյան թուրք հաքերներից  կազմված ASLAN NAFERLER խմբավորումը  կոտրել է  destination-armenie.fr   ֆրանսալեզու կայքը, որը հանդիսանաում է Ֆրանսիայում և  ֆրանկոֆոն  երկրներում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը: Նույն օրը, թուրք  հաքերներից   կազմված  նույն  խմբավորումը  կոտրել է նաև Ֆրանսիայում Հայաստանի  Առևտրաարդյունաբերական  Պալատի  կայքէջը www.cciarmenie.fr. Բարեբախտաբար, աշխատակիցների  զգոնության  և արդյունավետ  աշխատանքի շնորհիվ  հնարավոր է եղել կարճ  ժամանակում վերականգնել  կայքէջերի բնականոն աշխատատաանքը, չհաշված որոշ անսարքությունների, որոնք կվերականգնվեն սեղմ ժամկետներում: Այս երկու կազմակերպությունները, որոնք  ֆրանսիայում գործում են  2015 թվականից ի վեր, Հայաստանը ներկայացնող կառույցներ են։   Այս առիթով Ֆրանսյայում  Հայաստանի Առևտրաարդյունաբերական  Պալատի ներկայացուցիչ  ու Ֆրանսիայում և  ֆրանկոֆոն երկրներում  Հայաստանի  Զբոսաշրջության Գրասենյակի հիմնադիր Վարդան  Գաբրիէլեանը  խիստ դատապարտել է թուրքական այս անհեթեթ թշնամական  արարքը, որը ևս մեկ անգամ  ցույց է տալիս Թուրքիայի  ճիգերը՝ ամեն կերպ  խոչնդոտներու Հայաստանի զարգացմանը ուղղված ցանկացած  նախաձերնությանը,  որը ամրապնդում է  այն համոզմունքը,  որ հայը  դատապարտված է  իր ճիգերը կրկնապատկելու ու դեմ հանդիման գալու ոչ միայն աշխատանքային տարբեր  բնույթի դժվարություններին,  այլ նաև  Թուրքիայի  թշնամական խոչնդոտներին: Վարդան Գաբրիելեանը հայտարարեց նաև,  որ Ֆրանսիայի մեջ  Հայաստանի Զբոսաշրջության  Գրասենյակը, որը արդեն  հաջողել է  հետաքրքրել ֆրանսիական մամուլը՝ Հայաստանի զբոսաշրջական  գրավչությամբ,  կշարունակի իր աշխատանքները  մամուլի ու զանգվածային  լրատվության ուղղությամբ և իր ուժերը առաջիկա  շրջանում առավելապես  կկենտրոնացնի տուրիզմի  գործակալությունների վրա,  նրանց լավագույն ձևով  վերապատրաստելու և Հայաստանի տուրիստական առավելություններըֆրանսիացի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։ Այս հարձակումը նախորդում է  Փարիզում բացվող Top Résa  միջազգային  ցուցահանանդեսին,  որը սկսում է վաղը  և որը համարվում է  աշխարհում զբոսաշրջության ուղղվածկարևորագույն միջոցառումներից մեկը: Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից կաղմակերպվող  կիբեր հարցակումները, որոնք նպատակ ենհետապնդում խոչնդոտել Հայաստանի զարգացմանը նպաստող քայլերին։   Կից՝ երեկ կեսօրին արված կայքի նկարը (Սքրինշոթ)   Հարգանքներով՝   Ա. Առաքելյան Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակ