Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տույաներ Դսեղում՝ Թումանյանի տուն-թանգարանի հատված ծառերի տեղում (տեսանյութ)

Մշակույթ
odzun-2

Տարվա ընթացքում Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրքեր են հրատարակվելու, համերգներ ու թատերականացված միջոցառումներ են իրականացվելու: Իսկ Դսեղում արդեն բացվեց տուֆից քանդակների թումանյանական հերոսների հրապարակը, տուն-թանգարանի բակում էլ փայտե քանդակների պուրակը և նոր ենթակառուցվածքային շինությունն ու սանհանգույցը, որ իրականացվեց ամերիկահայ բարերար, մասնագիտությամբ երաժիշտ Աշոտ Տիգրանյանի ութ միլիոն դրամի ներդրումով: Թանգարանի տարածքի ծառերը, որոնք տնկվել էին Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1969-ին,  բնապահպանության տեսչության եզրակացության հիման վրա անցյալ տարի հատվել էին: Դրանց բները որոշվել էր օգտագործել փայտե քանդակների համար: Հեղինակները՝ երիտասարդ քանդակագործներ Նարեկ Մկրտչյանն ու Սերգեյ Աբովյանը, մեկ ամսում ավարտեցին այս քանդակները: Նարեկի խոսքով՝ երբ աշխատում էին, իրոք որոշ ծառաբներ խնդիրներ են առաջացրել: Կազմակերպվեց նաև ծառատունկ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, բավական երկար քննարկել են, անգամ, թե ինչ ծառեր կարելի է տնկել, որ հետագայում թանգարանը նման խնդրի առաջ չկանգնի, և մասնագետների խորհրդով որոշել են, որ տույան ամենաանվտանգ ծառն է: Ավելին՝ տեսանյութով