Լեւոն Արոնյանը եւ Դին Լիրենը երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացավ եզրափակիչ մրցամարտի երրորդ պարտիան Լեւոն Արոնյանի եւ Դին Լիրենի միջեւ:

Մեր շախմատիստը չնայած հանդես եկավ սպիտակ խաղաքարերով, սակայն չկարողացավ առավելություն ստանալ եւ արդեն 31-րդ քայլին խաղաղ դաշն կնքեց:

Այդպիսով, մրցակիցները երրորդ անգամ ոչ-ոքի խաղացին եւ պահպանեցին հավասար հաշիվը՝ 1,5:1,5:

Մրցամարտի չորրորդ պարտիան տեղի կունենա վաղը: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: Այդ պարտիայի հաղթողը կճանաչվի աշխարհի գավաթակիր, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի սեպտեմբերի 27-ին նշանակված թայ-բրեյքում: