Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճապոնացիները կօգնեն մարզերին զինվել

Պաշտոնական
glxavor

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության  Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի միջև արդեն ստորագրված և իրականացման փուլ մտած  «Հակահրդեհային սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը և «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրի իրականացման ուղիները: Բարձր գնահատելով Ճապոնիայի մեծ փորձը և ձեռքբերումներն աղետների ռիսկի կառավարման, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում՝ ԱԻ նախարարն ընդգծեց հայ-ճապոնական համագործակցության խորացման և շարունակականության ապահովման կարևորությունը՝ աղետների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացման, աղետների ռիսկի և կարևորագույն ենթակառուցվածքների խոցելիության նվազեցման նպատակով: «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրվի 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք, որոնցով կվերազինվեն մարզային հրշեջ-փրկարարական ջոկատները: Ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ճապոնական «Ինգերոսեկ» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվելու է խորհրդատվական ծառայությունների տրամադրման մասին համաձայնագիր: Կազմակերպությունը պարտավորվում է ՀՀ ԱԻ նախարարությանն աջակցել տենդերային մրցույթի փաստաթղթերի պատրաստման և մրցույթի կազմակերպման հարցերում, օժանդակել  սահմանված բարձր չափանիշներին տրամադրվող հրշեջ գույքի համապատասխանությունը ստուգեկու հարցում, ինչպես նաև՝ կազմակերպել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստումը: