Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հին հայկական հարսանիք՝ «Զվարթնոց»-ում

Հասարակություն
«Զվարթնոց»-պատմամշակութային-արգելոց-թանգարան

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին, ժամը 17: 00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումն է: Հաջողված ու հետաքրքիր բեմականացումը հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների վերհանումն է: Հայկական տարազներով հարս ու փեսան, մյուս «հարսանքավորներն» ականատեսներին ակամայից մասնակից կդարձնեն տարիներ առաջ կազմակերպվող  հայկական հարսանեկան ծեսերին: Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի  ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի  որոշ առարկաներով, կհնչի զուռնա-դհոլը: Միջոցառմանը կմասնակցեն «Շողակն» համույթը (գեղ. ղեկավար` Հ. Հարությունյան), «Տերյան» մշակութային կենտրոնը (գործադիր տնօրեն` Լ. Մելիքյան), «Մասունք» (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և  Հ. Անանյան) և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի (հիմնադիր, ղեկավար` Ս. Փարամազյան) համույթները: Մուտքն ազատ է: Սեպտեմբերի 30-ին միջոցառումներ են նախանշված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի այլ հուշարձանների տարածքներում:     «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի լրատվության բաժին