Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաբկեն Բագրատյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
sport-shtanga-25.09.

Պրիշտինայում (Կոսովո) տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակները հերթական մեդալը նվաճեցին: Մինչեւ 17 տարեկանների մրցաշարում մեր 62 կգ քաշային ծանրորդ Բաբկեն Բագրատյանը երկամարտի 251 կգ արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Նա փոքր բրոնզ նվաճեց նաեւ պոկում վարժությունում (111 կգ) եւ արծաթ՝ հրումում (140 կգ): Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Զուլֆաթ Գարաեւը, որը ղույց տվեց 269 կգ արդյունք: