Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը և Իրանը կհամագործակցեն կինեմատոգրաֆիայի ոլորտում

Հասարակություն
IMG_0674

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջև սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց կինեմատոգրաֆիայի ոլորտում  համագործակցության համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, իսկ իրանական կողմից ՝ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշը։ Երկու կառույցների պատասխանատուները հույս հայտնեցին, որ համաձայնագիրը կարևոր խթան կհանդիսանա  նոր կինոգրծընթացների զարգացման համար։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, նոր փաստաթուղթն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարվորություններ է ընձեռում։ Իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է,  որ այս համաձայնագիրը նոր փուլ է բացելու երկու երկրների կինոոլորտների գործակցության համար։ Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի  գործակցության  բազմազան ուղղություններ, այդ թվում՝  կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական  փուլ,  կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում,   ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում  կինոյի օրերի անցկացու   Հայաստանի ազգային կինոկենտրոնի                                                                                           մամուլի ծառայություն