Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվել է Գերմանիայի Բունդեսլիգայի ֆուտբոլիստ

Սպորտ
sport-hajastan-21

2017 հոկտեմբերի 2-ին և 10-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019թ առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը այդ օրերին կհյուրընկալի համապատասխանաբար Ջիբրալթարի և Ավստրիայի Մ-21 հավաքականներին: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին, Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 28-ից կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մեր թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է 24 ֆուտբոլիստ:   Դարպասապահներ Հենրի Ավագյան՝ «Բանանց» Սեւակ Ասլանյան՝ «Փյունիկ» Մարկ Գրիգորյան՝ «Էսլինգ», Ավստրիա   Պաշտպաններ Ռոբերտ Հակոբյան՝ «Փյունիկ» Արթուր Քարտաշյան՝ «Փյունիկ» Դավիթ Տերտերյան՝ «Փյունիկ» Հայկ Սարգսյան՝ «Բանանց» Ժիրայր Մարգարյան՝ «Բանանց» Գագիկ Մաղաքյան՝ «Բանանց» Գոռ Աղբալյան՝ «Հերակլես» (Հոլանդիա)   Ռուբեն Փիլումյան՝ «Ալտլյուդերսդորֆ» (Գերմանիա)   Կիսապաշտպաններ Նարեկ Ասլանյան՝ «Փյունիկ» Վահագն Հայրապետյան՝ «Փյունիկ» Հովհաննես Իլանգյոզյան՝ «Փյունիկ» Էրիկ Վարդանյան՝ «Փյունիկ» Պետրոս Ավետիսյան՝ «Փյունիկ»   Աշոտ Ադամյան՝ «Բանանց» Էմիլ Եղիազարյան՝ «Բանանց» Դավիթ Մարտիրոսյան՝ «Տեպլիցե» (Չեխիա) Հրաչիկ Գեւորգյան՝ «Ալտլյուդերսդորֆ» (Գերմանիա) Հայկ Գալստյան՝ «Շտուտգարտ» (Գերմանիա) Հարձակվողներ Վահան Բիչախչյան՝ «Ժիլինա» (Սլովակիա) Էրիկ Պետրոսյան՝ «Փյունիկ» Գրիգոր Աղեկյան՝ «Արցախ»