Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան Օփեն». Աղյուսակն արդեն գլխավորում է 8 շախմատիստ

Սպորտ
a1erevan-open-2509

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան Օփեն» միջազգային մրցաշարում վեցերորդ տուրից հետո էլ ավելի է սրվել մրցաշարային իրավիճակը: Տուրի կենտրոնական պարտիաներում բոլոր հինգ առաջատարները ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները: Այդ արդյունքից օգտվեցին Հրանտ Մելքումյանը, Իվան Ռոզումը եւ Ասլան Այթբաեւը, որոնք հաղթանակ տարան եւ հավասարվեցին առաջատարներին: Այժմ 5 միավորով աղյուսակը գլխավորում են 8 շախմատիստ: Առաջատարներից կես միավոր քիչ են վաստակել 11 հոգի: Ապա հաջորդում են +1 արդյունք ցույց տված 24 մասնակիցներ: Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Բոլոր 8 առաջատարները կմրցեն իրար հետ. Կարեն Հ. Գրիգորյան – Հրանտ Մելքումյան Ալեքսեյ Կիսլինսկի – Տիգրան Լ. Պետրոսյան Արման Փաշիկյան – Ասլան Այթբաեւ Արման Միքայելյան – Իվան Ռոզում