Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Շահբազյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Սպորտ
a1boks

Հայաստանի բռնցքամարտիկ Արթուր Շահբազյանին չհաջողվեց մտնել Բուլղարիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ պայքարել չեմպիոնի կոչման համար: Մեր 50 կգ քաշային մարզիկը կիսաեզրափակիչ փուլում 2:3 հաշվով պարտվեց ուկրաինացի Յուրի Տոմյուկին եւ ավարտեց ելույթը։ Նա կպարգեւատրվի բրոնզե մեդալով: Իսկ ահա Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Բորիս Ղարիբյանը 52 կգ քաշային կարգում մտել է եզրափակիչ՝ հաղթահարելով վրացի Մամուկա Աբուլաձեի արգելքը: Մեր հայրենակիցը ոսկե մեդալը կվիճարկի իռլանդացի Դին Պատրիկ Կլենսի հետ պայքարում: