Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Ալաշկերտն» ու «Շիրակը» կվիճարկեն Հայաստանի 2017թ Սուպերգավաթը (տեսանյութ)

Սպորտ
a1supergavat-24.09.

Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի 2017 թվականի սուպերգավաթի եզրափակիչ խաղը: Ալաշկերտցիները նախորդ տարի հաղթել էին 11մ հարվածներով: Մրցանակը կվիճարկեն Հայաստանի այս տարվա չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» եւ գավաթակիր Գյումրիի «Շիրակը»: Թիմերն առաջին անգամ են հանդիպելու սուպերգավաթի եզրափակիչում:   Նշենք, որ մեր ֆուտբոլի իր նշանակությամբ երրորդ մրցանակն այժմ գտնվում է «Ալաշկերտի» նոտ, որն անցած տարի 11մ հարվածներով հաղթել էր «Բանանցին»: «Շիրակը» վերջին անգամ Սուպերգավաթին տիրել է 2013 թվականին, երբ եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Փյունիկին»:   Ընթացիկ մրցաշրջանում թիմերն արդեն երկու անգամ հանդիպել են իրար հետ: Գյումրիում կայացած առաջնության մեկնարկային խաղում «Շիրակը» հաղթել էր 2:1 հաշվով, իսկ երկրորդ շրջանի սկզբին կայացած երեւանյան հանդիպումն ավարտվել էր ալաշկերտցիների նվազագույն առավելությամբ՝ 1:0: Հանդիպումը կսկսի ժամը 19:00-ին: