Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաքավաձորում հերթապահություն է իրականացնում 13 հրշեջ-փրկարար

Պաշտոնական
911

Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:40-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան: Առկա է 7 ծխացող օջախ: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 13 հրշեջ-փրկարար և 2 միավոր հրշեջ տեխնիկա: *** Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ: Նշենք, որ այրվում է չոր խոտածածկ տարածք, ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի ջանքերով անտառածածկ տարածքների շուրջ ստեղծվել է անվտանգության գոտի, անտառածածկ տարածքներին վտանգ չի սպառնում: Դեպքի վայր են մեկնել Օպերատիվ կառավարման վարչության շարժական կապի կենտրոնը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Աղետների բժշկության կենտրոնի խումբը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել: Ժամը 20:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 95 հրշեջ-փրկարար՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանի գլխավորությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին: *** Ժամը 20:00-ի դրությամբ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ, դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 27 հրշեջ-փրկարար: Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը իր սեփական տեխնիկայով (կվադրոցիկլ և տրակտոր) մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: