Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նկատողություն ստացած կանանցից մեկը դանակահարել է տղամարդուն

Հասարակություն
danak

 Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 24-ամյա Ալվարդ Ոսկանյանը եւ 27-ամյա Կարինե Մադաթյանը: Նրանք կասկածվում են դանակահարության մեջ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի և Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի ծառայողները ստացված օպերատիվ տվյաներն իրացնելիս՝ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 24-ամյա Ալվարդ Ոսկանյանին և 27-ամյա Կարինե Մադաթյանին: Ինչպես հայտնում է աղբյուրը , Կ. Մադաթյանը, Դիլիջան քաղաքի բնակիչ է, իսկ Ա. Ոսկանյանը՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի: Վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 22-ին Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքին հարակից այգում վիճաբանություն ունենալու մեջ, իսկ Ա. Ոսկանյանը կասկածվում է նրանց այդ պահին նկատողություն արած, Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Կարեն Սարգսյանին դանակահարելու մեջ:   Ըստ լուրերի դանակահարված տղամարդը  «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակից է: