Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը հաղթանակով սկսեց Մենի ավանդական մրցաշարը 

Սպորտ
a1chess-men-24.09.

Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով սկսեց ելույթը Մեն կղզում անցկացվող շախմատի միջազգային ավանդական մրցաշարում: Առաջին տուրում մեր հայրենակիցը սպիտակներով առավելության հասավ գերմանացի գրոսմայստեր Նիկլաս Հուշենբետի նկատմամբ: Մեկնարկային տուրում հաղթանակներ տարան նաեւ մրցաշարի ֆավորիտները՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ամրիկացիներ Հիկարու Նակամուրան եւ Ֆաբիանո Կարուանան: Բրազիլիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը առաջին պարտիայում միավորը կիսեց հնդիկ շախմատիստ Կալյան Արջունի հետ: Երկրորդ տուրում Գաբրիել Սարգսյանը սեւերով կմրցի Անգլիան ներկայացնող շախմատիստուհի Յովանկա Հուսկայի հետ: