Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ և Ինդոնեզիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են մի շարք հրատապ միջազգային խնդիրների

Պաշտոնական
73046

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացումը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ: Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան մի շարք հրատապ միջազգային խնդիրների։