Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաշառք՝ Մետրոպոլիտենում աշխատանքի ընդունվելու համար

Կարևոր լուրեր Պաշտոնական
191f7501eb543d1768753762a9b5e8ad

Սեպտեմբերի 22-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից բաժին բերման են ենթարկել Մետրոպոլիտենի աշխատակից, 1972 թ. ծնված Ա. Խ.-ին: Պարզվել է, որ նա հուլիսի 11-ին իր աշխատասենյակում աշխատանքի ընդունելու համար մի քաղաքացուհուց որպես կաշառք պահանջել և ստացել է 500 դոլար: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն