Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդի» 5-րդ հաղթանակին

Սպորտ
a1mu-23.09.

Ֆուտբոլի Անգլիայի Պերեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոմելու Լուկակուի խփած միակ գոլի հաշվին 1:0 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»: Այդպիսով, «կարմիր սատանաները» առաջնությունում տարան թվով 5-րդ հաղթանակը, վաստակեցին 16-րդ միավոր եւ շարունակում են «Մանչեսթեր Սիթիի» հետ գլխավորել աղյուսակը: «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում, սակայն 75-րդ րոպեին փոխարինվեց:

Հաջորդ խաղը մանչեսթրցիները կանցկացնեն սեպտեմբերի 27-ին, չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում: Նրանք Մոսկվայում կմրցեն տեղի ԲԿՄԱ-ի հետ: