Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ պատվիրակներին թույլ չեն տվել մտնել Բաքվի հայկական եկեղեցու տարածք

Քաղաքականություն
baku1

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը սեպտեմբերի 21-ից մեկնել են Բաքու՝ սեպտեմբերի 22-ին մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին: Բաքվում գտնվող մեր պատվիրակները տրամադրել են նկարներ: Սա նախկին հայկական եկեղեցին է Բաքվում, որը չի գործում։ Այն պատկանում է Ադրբեջանի նախագահի գրադարանին։ Եկեղեցու տարածքը և շենքը փակ է։ Մեր պատվիրակները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել եկեղեցու տարածք: baku3 baku2