Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգար Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին եւ մտավ եզրափակիչ

Քաղաքականություն
a1borba-2309

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ըմբշամարտի 2017թ բանակայինների աշխարհի առաջնությունում այսօր կրկին մրցասպարեզ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի չորս պատվիրակներից երեքը պայքար կմղեն մեդալների համար: Մեր գերծանր քաշային ըմբիշ Էդգար Խաչատրյանը նախնական փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, այդ թվում ադրբեջանցի Սավիդ Ֆեյզիեւին 8:0 հաշվով, մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի լիտվացի Մանտաս Կնիստաուսկասի հետ: 80 կգ քաշային Ռաֆայել Մանուկյանը կիսաեզրափակիչ մրցամարտում 4:6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Էլթին Վասիրզադեին: Նա կպայքարի բրոնզե մեդալի համար: Արգիշտի Աբգարյանը (85 կգ) չնայած անհաջողության մատնվեց քառորդ եզրափակիչ փուլում, սակայն նրա մրցակիցը մտավ եզրափակիչ եւ մեր ըմբիշին 3-րդ տեղի համար մրցելու հնարավորություն տվեց: Բրոնզե մեդալը նա կվիճարկի ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ մենամարտում:    98 կգ քաշային Վաղարշակ Մինասյանը տանուլ ըվեց իր առաջին մրցամարտը եւ ժամանակից շուտ դուրս մնաց մեդալների համար պայքարից: