Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն առողջապահական համակարգում նշանակումներ է կատարել

Պաշտոնական
Karavarutyun

Վարչապետը մի շարք որոշումներ է ստորագրել. Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝  Ալիկ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝  Արտաշես Ջավադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 2.1-ին ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝  Գոհար Փանաջյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։