Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանի հավաքականը Հայաստանի խաղին հրավիրել է 22 «լեգեոնական»

Սպորտ
a1lehastan-1

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի եւ Չեռնոգորիայի ընտրանիների հետ հանդիպումներին պատրաստվելու համար թիմ է հրավիրել արտասահմանյան ակումբներում հանդես եկող 22 ֆուտբոլիստ: Նրանցից յոթը հանդես են գալիս Իտալիայի, 4-ական՝ Գերմանիայի եւ Անգլիայի առաջնություններում: Դարպասապահներ Լուկաս Ֆաբիանսկի («Սուոնսի» Ուելս) Լուկաս Սկօրուպսկի («Ռոմա» Իտալիա) Վոյցեխ Շեսնի («Յուվենթուս» Իտալիա) Պժեմիսլավ Տիտոն («Դեպորտիվո» Իսպանիա) Պաշտպաններ Բարտոշ Բերեզինսկի («Սամպդորիա» Իտալիա) Տիագո Ցիոնեկ («Պալերմո» Իտալիա) Կամիլ Գլիկ («Մոնակո» Ֆրանսիա) Մարչին Կամինսկի («Շտուտգարտ» Գերմանիա) Թոմաշ Կենձերա («Դինամո» Կիեւ, Ուկրաինա) Լուկաս Պիշչեկ («Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա) Կիսապաշտպաններ Յակուբ Բլաշիկովսկի («Վոլֆսբուրգ» Գերմանիա) Յացեկ Գորալսկի («Լուդոգորեց» Բուլղարիա) Կամիլ Գրոսիցկի («Հալլ Սիթի» Անգլիա) Գժեգոշ Կրիխովյակ («Վեսթ Բրոմվիչ» Անգլիա) Կարոլ Լինետի («Սամպդորիա» Իտալիա) Մաչեյ Ռիբուս («Լոկոմոտիվ» Մոսկվա, Ռուսաստան) Պավել Վշոլեկ («Քուինզ Պարկ» Անգլիա) Պետր Զելինսկի («Նապոլի» Իտալիա) Հարձակվողներ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա» Գերմանիա) Արկադիուշ Միլիկ («Նապոլի» Իտալիա) Լուկաս Տեոդորչիկ («Անդերլեխթ» Բելգիա) Կամիլ Վիլչեկ («Բրոնդբյու» Դանիա) Լեհաստանի հավաքականի վերջնական կազմը հայտնի կդառնա սեպտեմբերի 29-ին, երբ գլխավոր մարզիչը կհրապարակի նաեւ ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը: Նշենք, որ 2018թվականի աշխարհի առաջնության Հայաստան – Լեհաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Երեւանում: a1+lehastan 2