Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանտից անակնկալ վերադարձ. ազատվել է «Նոյեմբերի 5»-ի գործով Հայկ Հարությունյանը.hetq.am

Հասարակություն
82130_b

Այսօր պայմանական վաղաժամկետ ազատմամբ տուն է վերադարձել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 4 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված Հայկ Հարությունյանը: Հայկի մայրը՝ Լաուրա Պետրոսյանը «Հետքին» հայտնեց, որ իր համար որդու ազատումն անակնկալ է եղել: Հայկը «Սևան» ՔԿՀ-ից ազատվելուն պես ընկերոջ ուղեկցությամբ փորձել է անակնկալ մատուցել: Եկել են Երևան, բայց մայրը տանը չի եղել, որոշել է գնաալ քրոջ տուն. «Աղջիկս զանգահարեց կանչեց իր տուն, գնացի, դուռը բացեց Հայկը: Իսկապես անակնկալ էր, քանի որ մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, իր 44-ամյակին, գնացել էի տեսակցության, ոչ մի խոսակցություն, անգամ ակնարկ ազատության մասին չկար»,-պատմեց տիկին Լաուրան՝ բոլոր քաղբանտարկյալներին ցանկանալով ազատություն: Նա մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, ազատամարտիկների ու նրանց ընտանիքների խնդիրներով զբաղվող «Արծվաբույն» հիմնադրամի նախագահն է, եղել է Հանրային խորհրդի անդամ: Ազատազրկման վայրում Հայկը զբաղվել է ձեռքի աշխատանքով, փորագրությամբ: Հայկ Հարությունյանը 2013-ի նոյեմբերի 5-ից զրկված է եղել ազատությունից: Այս գործով ազատություն է վերադարձել արդեն 3 քաղաքացի: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում