Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան Օփենը» սկսեցին գլխավորել Կարեն Գրիգորյանն ու Արման Միքայելյանը

Սպորտ
a1erevan-open-22.09.-1

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրը:   Մրցաշարի առաջատարների մասնակցությամբ պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Արման Միքայելյան - Ամին Տաբատաբաեի՝ 1:0, Կարեն Գրիգորյան - Արթուր Գաբրիելյան՝ 1:0, Տիգրան Լ. Պետրոսյան - Արտաշես Մինասյան՝ 1:0, Ալեքսեյ Կիսլինսկի - Ալեքսեյ Ալեքսանդրով՝ 0,5:0,5:   Այդպիսով, չորս տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են Հայաստանի շախմատիստներ Կարեն Գրիգորյանը եւ Արման Միքայելյանը: Նրանց հաջորդում են 11 շախմատիստներ, որոնք զիջում են կեսական միավորով:   Հաջորդ, 5-րդ տուրի կենտրոնական պարտիայում Արման Միքայելյանը սպիտակներով կմրցի Կարեն Գրիգորյանի հետ: Մարզական առումով մեծ նշանակություն ունեն նաեւ Հովհաննես Գաբուզյան – Հրանտ Մելքումյան, Չանդա Սանդիպան – Տիգրան Լ. Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան – Իվան Ռոզում, Արման Փաշիկյան – Օլեգ Կորնեեւ պարտիաները: