Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արա լեռան լանջին իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ (թարմացված)

Պաշտոնական
index2

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից և հարակից գյուղի 8 բնակիչ: Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Արագածոտնի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը: Սեպտեմբերի 22-ին, ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է: Ժամը 10:56-ի դրությամբ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից դեպքի վայր է մեկնել 10 փրկարար: Ժամը 16:22-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 91 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա: Իրավիճակը վերահսկելի է. առանձին տեղամասերում իրականացվում են հետմարման և հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 20:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 73 փրկարար ծառայող՝ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանի գլխավորությամբ: Նախնական տվյալներով այրվում է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: