Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վկան հարցերին չպատասխանեց. «Կմերկանար այն, ինչ նախատեսել էին» (տեսանյութ)

Հասարակություն
21942018_1125003097634908_2115771374_n

 Լիբանանահայ Վիգեն Թաշչյանն  անձամբ չի ճանաչել  եւ շփումներ չի ունեցել «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի ,  Գեւորգ Սաֆարյանի հետ:   Բայց նախաքննության ընթացքում տված ցուցմունքում նշել էր, որ լրատվամիջոցներով տեղեկացել է «Հիմնադիր խորհրդարանի» նպատակների մասին, եւ  այդ   ընկալել որպես զինված ընդհարումների եւ անկարգությունների կոչեր:     Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով  հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու մեջ մեղադրվող  Ներսես Պողոսյանը մեկ հարց ուներ վկա լիբանանահայ Վիգեն Թաշչյանին. «Արծածված բառը կասեք ի՞նչ է նշանակում»: Վկան դա  բացատրեց  որպես  քննարկում: «Ցուցմունքը ինքը չի գրել,  հարգելի դատարան, ինչի մասին է խոսքը»,-ասաց Ներսես Պողոսյանը: Իսկ ապօրինի զենք, զինամթերքի, ինչպես նաեւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանը    իր գործով դատական նիստին չի մասնակցում։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար նա հեռացված է նիստերի դահլիճից:  Այսօր դատարանում շարունակեց ցուցմունք տալ   նաեւ    2015թ. հինգերորդ բանակային կորպուսի լավագույն հրամանատար ճանաչված Սմբատ Գալոյանը: Դատարանի որոշմամբ,  վկաների ցուցմունքների ժամանակ տեսանկարահանումն արգելվում է:  Վկան, ըստ իր ցուցմունքի,  անդամակցել էր Սեֆիլյանի ստեղծած խմբին, սակայն  հետագայում իմացել է  զորամաս զավթելու միջոցով ապստամբություն իրականացնելու մասին, ուստի, որոշել է դուրս գալ այդ խմբից:   Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը   հարցեր ուղղեց վկային, բայց վերջինս հրաժարվեց պատասխանել։ «Մեղադրողի հարցերին պատասխանելուց նա չհրաժարվեց:  Այս գործի սցենարի հեղինակներն իրեն ցուցում էին տվել եւ համոզել էին, որ Պապիկյանի հարցերին չպատասխանես, որովհետեւ կմերկանար այն, ինչ նախատեսել էին»:  Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը վերստին  միջնորդեց դատարան բերել  Ժիրաիր Սեֆիլյանին:    Հնարավոր է նա հարցեր տա  վկա Սմբատ Գալոյանին:   Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կրկին  մերժեց միջնորդությունը «Սեֆիլյանը իր դիտավորյալ գործողությունների արդյունքում զրկել է իրեն այդ հնարավորությունից»,- պարզաբանեց դատավորը:  Դատական նիստը կշարունակվի հաջորդ ուրբաթ: