Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բանակային ըմբիշները հաղթեցին ադրբեջանցիներին եւ մտան եզրափակիչ

Քաղաքականություն
sport-borba

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի երկու հայ ըմբիշներ մտել են եզրափակիչ եւ կպայքարեն չեմպիոնի կոչման համար: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, որը կիսաեզրափակիչ մրցամարտում հաղթեց Ադրբեջանի բանակի ներկայացուցչին, եզրափակիչում ուժերը կչափի ռուսաստանցի Ալեքսեյ Կիյանկինի հետ: 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը, որը քառորդ եզրափակիչում նույնպես հաղթել էր էր ադրբեջանի ըմբիշին, վճռորոշ մենամարտում կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Ադամ Կուրակի հետ: Մեր մյուս երկու ըմբիշները՝ 59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը եւ 75 կգ քաշային Արմեն Բաղդասարյանը, անհաջողության մատնվեցին նախնական փուլերում եւ դուրս մնացին պայքարից: