Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20 տարիների ընթացքում փրկվել է 5227 կին (տեսանյութ)

Հասարակություն
kentron

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն այսօր նշել է հիմնադրման 20-ամյակը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են կենտրոնի ձեռքբերումներն ու անցած ուղին: 1997թ-ի ապրիլի 28-ին ամերիկահայ բարերար Ռիթա Պալեանի և այդ շրջանում Ազգային Ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանի ջանքերով ստեղծվեց Հայ-Ամերիկյան Մամոգրաֆիայի Համալսարանական Կենտրոնը, որը 2002թ. վերանվանվեց «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» հիմնադրամ: Կենտրոնի գործունեության 20 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 429.354 հետազոտություն: Ամենամյա զննումների շնորհիվ փրկվել է  5227 կին:  Միջոցառմանը ներկա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարեւորեց կենտրոնի գործունեությունը եւ Ազգային Ժողովի անունից պարգեւներ հանձնեց կենտրոնի անձնակազմին: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հուշամեդալով պարգեւատրեց կենտրոնի հիմնադիր Ռիթա Պալեանին:  Ռիթա Պալեանն իր խոսքում շեշտեց, որ ի սկզբանե նախատեսել էին  Հայաստան ուղարկել միայն մեկ մամոգրաֆիկ սարք և դրանով սահմանափակել ծրագիրը, բայց պարզվեց, որ դա միայն սկիզբն էր: Իսկ հիմա կենտրոն է բերվել եզակի մամոգրաֆիկ սարք, որը  75 տոկոսով նվազեցնում է ճառագայթման վնասակար ազդեցությունը մարմնի վրա: