Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Մկրտչյան. «Եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսենք». Առավոտ (տեսանյութ)

Հասարակություն
1DX_9161

Սեպտեմբերի 22-ին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Նախարարը ներկայացրեց 2016 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2017 թ. օգոստոսի 31-ն իրականացված աշխատանքները: «Համակարգում որակի քաղաքականության կտրուկ բարձրացմանն է ուղղված եղել մեր գործունեությունը»,-ասաց նախարարը: Նա անդրադարձավ հանրակրթության ոլորտում բնական գիտությունների առաջանցիկ զարգացմանը, ձեռնարկատիրական ֆինանսական կրթությանը եւ այլ ձեռնարկների: Նշեց, որ 2016 թ. գործարկվել է 24 նախակրթարան, 2017-ին՝ 23: Նախարարը խոսեց նաեւ կրթության զարգացման ծրագրի, Հանրակրթության ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ի օրինակելի կանոնադրության մասին: Շեշտեց, որ ըստ վերջին փաստաթղթի, ազգակցական կապերն արգելվում են հանրակրթական հաստատություններում: Օտար լեզուների կրթության բարձրացմանն ուղղված ծրագրերից էլ խոսեց, խոսք գնաց նաեւ Արարատյան բակալավրիատի ծրագրից, ինչը Լեւոն Մկրտչյանը համարեց լուրջ հաջողություն: Նաեւ հավելեց, որ ինքը հեղինակն է այն օրենքի, որով ամրագրվել է, որ Հայոց լեզուն եւ գրականությունը պետք է դասավանդվեն կոնկրետ ժամաքանակով: Լեւոն Մկրտչյանը մանրամասնեց օտար լեզուների դասավանդման մեթոդաբանությունը, իսկ ռուսաց լեզվի հայեցակարգի հետ կապված աղմուկը որակեց կեղծ քաղաքական օրակարգ. «Սա այն թեման չի, որ քաղաքականացվի… Օտար լեզու կարելի է լավ սովորել, բայց աշխարհայացքային բոլոր առարկաները անցնելով մայրենի լեզվով: Այսինքն, մենք ունենք հայեցի կրթություն, դրա հիման վրա այլ ուղղվածություններ: Օրինակ, ես ավարտել եմ Չարենցի դպրոցը, որտեղ բոլոր առարկաներն անցնում էինք հայերեն, բայց Անգլիայի եւ Ամերիկայի գրականությունը՝ անգլերեն: Այժմ էլ մենք պատրաստում ենք երեք բլոկ՝ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի հայեցակարգը` լատինատառ հիմքի վրա, կիրիլիցայի հիմքի վրա ռուսերենի հայեցակարգը, ունենալու ենք նաեւ չինական խորացված ուսուցմամբ դպրոց, հնարավոր է՝ արեւելագիտության ուղղությամբ»,-ասաց Լեւոն Մկրտչյանը: Ապա հավելեց. «Մենք փորձեցինք հստակեցնել լեզվաքաղաքականության հիմքերը: Հայաստանի պետական լեզուն հայերենն է եւ կմնա հայերենը, որովհետեւ մենք անկախ երկիր ենք, իսկ դա աքսիոմատիկ ճշմարտություն է, մնացած լեզուները օտար լեզուներ են»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով