Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդի «Ռեալը» անճանաչելի է դարձել սեփական խաղադաշտում

Սպորտ
sport-real

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Մարտին Վասկեսը կարծում է, որ ակումբի ղեկավարությունը եւ մարզչական շտաբը մտահոգվելու լուրջ պատճառներ ունի թիմի վերջին խաղից հետո: «Այնքան էլ նորմալ չէ, որ «Ռեալը» սեփական խաղադաշտում՝ «Սանտյագո Բերնաբեու»-ում, երեք միավոր է թողնում մրցակցին: Եթե սայթաքումը մեկ անգամ է լինում, դա կարելի է կապել պատահականության հետ, բայց եթե թիմը երեք խաղում չի կարողանում հաղթել իր հարկի տակ, ապա հարկավոր է լուրջ վերլություններ անել», - ասել է նախկին ֆուտբոլիստը «Մարկա» թերթին: Ինչպես տեղեկացնում է լրատվամիջողը, «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում արձանագրել է ամենավատ մեկնարկը 21-րդ դարում: Թագավորական ակումբը 5 տուրից հետո վաստակել է 8 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը: Սակայն մասնագետներին զարմացնում է այն փաստը, որ թիմը սեփական դաշտում հաղթանակ չի տարել երեք անընդմեջ հանդիպումներում: Նախկինում «Ռեալի» հետ նման միջադեպ տեղի է ունեցել երկու անգամ՝ 1969-70 եւ 1995-96թթ առաջնություններում: Այն ժամանակ մադրիդցիները երկու դեպքում էլ մրցաշրջանն ավարտել են 6-րդ տեղում: