Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաքավաձորին կից սարում հրդեհ է

Հասարակություն
58f4b94aa3d2a.image_

Սեպտեմբերի 22-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից սարում հրդեհ է բռնկվել: 

Ըստ նախնական տվյալների` այրվում է 100 հա խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 74 հրշեջ-փրկարար: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ