Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկում՝ գյուղատնտեսության ու շինարարության ոլորտում. վարչապետը մտահոգ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-Karapetyan

Վերջին ամիսների գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս վարչապետին։ Ըստ նրա՝ անհրաժեշտություն կա ոլորտում հաշվառման վերլուծությունը վերանայել։ «Գյուղոլորտում համախառն արդյունքը պետք է դառնա հաշվառելի: Գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարում եմ, ԱՎԾ-ի հետ մեկշաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ցուցանիշների վերլուծության վերաբերյալ` անդրադառնալով ցուցանիշների անկման պատճառներին»։ Կարեն Կարապետյանը նշեց, որ օգոստոս- օգոստոս և հունվար-օգոստոս ամիսների թվերի համեմատության մեջ բոլոր ոլորտներում աճ կա, բացի գյուղատնտեսությունից և շինարարությունից և, եթե շինարարությունում մեծ խնդիրներ չեն տեսնում, ապա գյուղատնտեսությունում պետք է թվերը հասկանալ: