Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեբուժարանների միաձուլումից հարյուրավոր միլիոնների խնայողություն կարվի

Հասարակություն
1427d10588ede8921b642dee5a009dfd

ՀՀայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում է կայացրել «Նորք» հոգեբուժական կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերությունը և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով  փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»՝ 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն: «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը և դրանց իրավունքներն ու պարտականությունները անցնում են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։  «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի քանակը կազմում է 69,610 հատ, բաժնետոմսի անվանական արժեքը` 1,429.58 ՀՀ դրամ և կանոնադրական կապիտալի չափը` 99,513,063.8 ՀՀ դրամ:  Ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները կվերապահվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։ Տեղեկանք- աստաթղթերում նաև ասվում է. «Նորք» հոգեբուժական կենտրոնի շենքը  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու դեպքում վաճառքի տեսանկյունից այն գտվում է բարենպաստ պայմաններում: Շարժական և անշարժ գույքի օտարման դեպքում հնարավոր է ստանալ շուրջ 530 մլն ՀՀ դրամ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից՝ 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես` ջերմոցներով և արևային մարտկոցներով հագեցմանը: Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ մնացած 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը: Աշխատանքային խմբի կողմից կատարված վերլուծությունը վկայում է, որ թեև Երևան քաղաքի հոգեբուժարանների միջին զբաղվածությունը կազմում է 73%, իսկ առավելագույը՝ 81%, այնուամենայնիվ առկա են չօգտագործվող ենթակառուցվածքներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հիվանդների ստացիոնար բուժումը: Մասնավորապես` տեղում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ավանի և Նուբարաշենի հոգեբուժարաններում առկա են ազատ, ջեռուցվող բաժանմունքներ, որոնք չեն օգտագործվում: Ուստի, ըստ անհրաժեշտության այս 2 բաժանմունքներում մասնակի վերանորոգումից հետո կարող են ծավալվել բավարար քանակությամբ մահճակալներ: Այսպիսով, միաձուլումը չի անդրադառնա բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացի, բժշկական օգնության որակի, ինչպես նաև անընդհանտության վրա` ըստ բժշկական ցուցումների հիվանդները կշարունակեն ստանալ անհրաժեշտ ծավալով մասնագիտացված ստացիոնար բժշկական օգնություն: