Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը Բաքվում են. աշխատանքները մեկնարկել են

Քաղաքականություն
ashotyan-mane

Բաքվում մեկնարկել է ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը  սեպտեմբերի 21-ին մեկնել են Բաքու՝ մասնակցելու Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:

Միջոցառմանը մասնակցելու են Եվրանեսթ ԽՎ-ում ազգային պատվիրակությունների անդամներ, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում հավատարմագրված դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Հիշեցնենք, որ հայ պատգամավորների համար անվտանգության երաշխիքներ են տվել միջազգային կառույցները։