Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պողոտայի հուշարձան-շենքը փոփոխության կենթարկվի

Հասարակություն
Karavarutyun

Այսօր կառավարության նիստում կթույլատրվի Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող (պետական ցուցիչ 1.6.43) Մեսրոպ Մաշտոց պողոտայի N 48 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանում կատարել բնակելի ներքին տարածքների, մասնավորապես միջհարկային ծածկերի  փոփոխում: Մաշտոցի պող. 48 շենքը չորս հարկանի է, քարե կրող պատերով, ունի բարդ ուրվագծային հատակագիծ և դեֆորմացիոն կարաններով բաժանված է առանձին հատվածների: Այն կառուցվել է 1941 թվականին, ճարտարապետ  Մ. Գրիգորյանի նախագծով: Շենքի կոնստրուկտիվ համակարգը լուծված է լայնական և երկայնական ուղղություններով տեղադրված 60-70 սմ. հաստությամբ կրող պատերով: Պատերը իրականացված են տուֆ քարից «Միդիս» տիպի շարվածքով կիր ավազային շաղախով: Շենքի որոշ բնակարանների փայտե միջհարկային ծածկերը ժամանակին փոխարինվել են կամ ուժեղացվել են երկաթբետոնի ծածկերով:   Մնացած բնակարաններում կրող փայտե ծածկերը ունեն ճկվածքներ և գտնվում են անբավարար տեխնիկական վիճակում: Պահպանելով հանրապետական նշանակության հուշարձանի արժեքները՝ կատարվելու է փոփոխում, որը նպաստելու է նրա հետագա պահպանմանը և արդյունավետ օգտագործմանը:      Որոշման նախագծի ընդունման դեպքում, պահպանվելու է հուշարձանի արժեքը և դրանում բնակելի տարածքների արդյունավետ օգտագործումը՝ փոփոխումները կիրականացվեն ընդհանուր հիմունքով (մեկ որոշմամբ) և  յուրաքանչուր սեփականատիրոջ հնարավորություն կընձեռի իր բնակարանում կատարել բնակելի ներքին տարածքների և միջհարկային ծածկերի  փոփոխում: Նախագծի պատասխանատուներն են Երևանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունը։