Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դին Լիրենն առաջինը մտավ շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչ

Սպորտ
a1chess-final-1

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակիչ հանդիպման առաջին մասնակիցը: Այդ իրավունքը նվաճեց չինացի գրոսմայստեր Դին Լիրենը, որը կիսաեզրափակիչ փուլի թայ-բրեյքում 2,5:1,5 հաշվով հաղթեց ամերիկացի շախմատիստ Ուեսլի Սոին: Եզրափակիչ հանդիպման երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա Լեւոն Արոնյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ մրցամարտի ավարտից հետո: Թայ-բրեյքում կայացած 4 պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 2:2: Այժմ սկսվում եմ վերջին երկու պարտիաները, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կողմերը կմրցեն «արմագեդոնում»: