Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» գավաթային առաջին խաղում վստահ հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

Սպորտ
a1gavat-21.09.

Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ գավաթի խաղարկությունում այսօր կայացավ քառորդ եզրափակիչ փուլի հերթական հանդիպումը: Երեւանի «Արցախը» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»: Դաշտի տերերի նորաստեղծ թիմը հանրապետության չեմպիոնին դիմակայեց մինչեւ առաջին խաղակեսի ավարտը՝ 1:1, իսկ ահա երկրորդում ալաշկերտցիները երկու անպատասխան գնդակ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 3:1: Հյուրերի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ հարձակվող Միհրան Մանասյանը: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, «Ալաշկերտի» հարկի տակ: