Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց արագ շախմատի առաջին խաղում

Սպորտ
a1aronyan-1-partia

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը տանուլ տվեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի թայ-բրեյքի առաջին պարտիան: Սեւերով հանդես եկող մեր գրոսմայստերը խաղի միջնամասում կոպիտ սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեց նրա մրցակիցը՝ Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Վերջինս զինվորներով սուր գրոհ ձեռնարկեց թագավորական թեւով եւ դիրքային առավելություն ստացավ: Լեւոն Արոնյանին այդպես էլ չհաջողվեց դիմակայել սպիտակների ճնշմանը եւ 64-րդ քայլում կանգնեցրեց ժամացույցը: Այդպիսով, արագ շախմատի առաջին խարտիայից հետո 1:0 հաշվով առջեւում է Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Եզրափակիչ մտնելու հնարավորությունը պահպանելու համար Լեւոն Արոնյանը պետք է անպայման հաղթի երկրորդ պարտիայում, որում նա հանդես կգա սպիտակ խաղաքարերով: