Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խտրական վերաբերմունք՝ Խանդոյանների նկատմամբ. փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
khandoyan

Անազատության մեջ գտնող  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը եւ նրա եղբայրը՝ 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը չեն կարողանում տեսակցել միմյանց, թեեւ երկուսն էլ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:    «ՔԿՀ պետը մերժել է՝ ասելով, որ օրենսդրությամբ նման ընթացակարգ չունեն, որ տեսակցեն»,- «Ա1+»-ին ասաց նրանց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Պաշտպանի խոսքերով՝ այս կերպ խախտվում է օրենքը։ Թե Արայիկ Խանդոյանի եւ թե Արարատ Խանդոյանի մերձավորների հետ  տեսակցությունների արագելքը վերացված է.  «Ինչպես գիտեք քաղաքական գործ է, այդ իսկ պատճառով թույլ չեն տալիս, որ եղբայրները միմյանց հետ տեսակցեն:   Ես դեպքեր գիտեմ, երբ եւ ամուսինը եւ կինը կալանավորված են, եւ միմյանց  տեսակցում են: Սա նաեւ խտրական վերաբերմունք է, երբ իմ պաշտպանյալները չեն կարող միմյանց տեսակցել այն պարագայում, երբ նրանք մերձավոր ազգականներ են»: Արա Ղարագյոզյանը խնդրի վերաբերյալ տեղեկացրել է  Մարդու իրավունքների պաշտպանին: «Պատասխան եմ ստացել, որ վարույթ է սկսվել՝ քննարկելու մեր դիմումը:  Այո,  մեր օրենսդրության մեջ նման ընթացակարգ չկա գրված, սակայն 15-րդ կետով այդ հարցը կարգավորվում է, եւ հնարավոր է, որ եղբայրները տեսակցեն, քանի որ մերձավոր ազգականներ են համարվում»: Հիշեցնենք, որ  Խորենացու դեպքերով ազատազրկված Արարատ Խանդոյանը առաջին ատյանի դատավճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, իսկ  «Սասնա ծռեր»-ի գործով ըստ էության դեռ դատավարություն տեղի չի ունենում: Արայիկ Խանդոյանը հեռացված է նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: