Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեք սահմանադրությունն էլ ընդունվել է օրվա նախագահի պատվերով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
paruyr-hayrikyan

ԱԻՄ առաջնորդը շարունակում է պնդել, որ սեպտեմբերի 21-ը չպետք  է տոնվի որպես Անկախության տոն։ «Բուն անկախության հետ ինքն անմիջական կապ չունի ,  դա ինքնորոշման միջոցառում էր»,- ասում է Պարույր Հայրիկյանը:  Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ  Պարույր Հայրիկյանի սեպտեմբերի 21-ի ասուլիսը բացօթյա է՝ Հանրապետության հրապարակում: Մեր երկրի ամենակարեւոր    ձեռքբերումը նա  համարում է հենց անկախությունը, երբ   դառնում ես  խաղացող. «Գաղթականի, ողորմություն խնդրողի վիճակից դառնում ես համաշխարհային ընտանիքի իրավահավասար անդամներից մեկը: Հաջողությունները պայմանավորված են ժողովրդի երազանքներով, արժեհամակարգով»: ԱԻՄ առաջնորդը ձախողումները չի կարող  մոռանալ.  «Այո մենք ստեղծեցինք բանակ, ունենք սահմանադրություն, բայց բանակն  անկատար  է, չունենք պահեստազոր, երեք սահմանադրություն է ընդունվել, երեքն էլ ընդունվել է օրվա նախագահի պատվերով, սա մեծագույն խայտառակություն է»: Ամենամեծ խայտառակությունը նա համարում է եվրոպական արժեքներից նահանջը. «Մեր ժողովրդին, մեզ հեռացնում են մեր արժեքային համակարգից:   Քաղաքակրթական խայտառակ քայլ կատարվեց 2013 թ. սեպտեմբերին՝ Հայաստանը քաղաքակիրթ աշխարհից մեկուսացվեց ԵԱՏՄ կոչված խայտառակությամբ»,- ասում է Պարույր Հայրիկյանը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին  հանրաքվեի մասնակիցներ  ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու  հայ ժողովրդի երազանքին:  Սակայն մեր քաղաքացիների մեծամասնությունը չէր երազում այսպիսի անկախության մասին:     Ի տարբերություն մեծերի՝  երիտասարդներն ավելի դրական են տրամադրված: «Անկախությունը իմ եւ իմ սերունդի համար ամենավեհ արժեքն է, որ մենք կարող ենք ունենալ: Առանց անկախության մենք հիմա գոյատեւել չենք կարող: Կարծում եմ, որ իմ սերունդը կերտելու է ամենահզոր եւ երեւելի Հայաստանը, որտեղ կուզենան ապրել բոլոր հայերը»,-ասում է 17-ամյա  Արամ Փոլադյանը: Հիշեցնենք, որ  հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն: Առավել մանրամասն՝ տեսանյութում: