Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյան – Մաքսիմ Վաշյե-Լագրավ` ուղիղ. Թայ-բրեյք (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-final

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ փուլի թայ-բրեյքներ (կարճեցված ժամանակով պարտիաներ): Մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը եզրափակիչ մտնելու համար կպայքարի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, իսկ ամերիկացի Ուեսլի Սոն՝ չինացի Դին Լիժենի հետ: Կողմերը նախ կանցկացնեն արագ շախմատի երկու պարտիա: Հավասարության դեպքում նրանք արդեն ուժերը կփորձեն կայծակնային շախմատում, նախ 10 րոպեանոց, ապա՝ 5 րոպեանոց պարտիաներում: Եթե դրանցից ոչ մեկուն կրկին պարզ չդառնա հաղթողը, ապա կնշանակվի, այսպես ասած, «արմագեդոն», որի ժամանակ սպիտակները պետք է անպայման հաղթանակ տանեն, հակառակ դեպքում նրանց կգրանցվի պարտություն: Նշենք, որ Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ մրցամարտին շախմատասերները կարող են հետեւել մեր կայքէջում, ուղիղ եթերով: