Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը բացակայում FIFPro-ի ցուցակից

Սպորտ
a1fifpro-1

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել այն 55 ֆուտբոլիստների մեջ, որոնք արհեստավարժ ֆուտբոլիստների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) վարկածով հանդիսանում են 2016/2017թթ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի թեկնածուներ: Քվեարկությանը մասնակցել են 25 հազար արհեստավարժ ֆուտբոլիստ, որոնցից յուրաքանչյուրը ընտրել է 1 դարպասապահ, 4՝ պաշտպան, 3-ական կիսապաշտպան և հարձակվող: Ավաղ, Հենրիխ Մխիթարյանը չի հայտնվել կիսապաշտպանների ցուցակում, թեեւ իր ցուցադրած խաղով, հատկապես Եվրոպայի լիգայի մրցաշարում (11 խաղ, 6՝ գոլ), լիովին արժանի էր այդ պատվին: Զարմանալին այն է, որ թեկնածուների ցանկում ընդգրկվել են այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ընդհանրապես հանդես չեն եկել եվրոգավաթներում: Ինչեւէ, վերջնական արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 23-ին, պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ: Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խորհրդանշական հավաքականում կարող են հայտնվել նրա 6 թիմակիցները՝ Դավիդ դե Խեան, Անտոնիո Վալենսիան, Նեմանյա Մատիչը, Պոլ Պոգբան, Զլատան Իբրահիմովիչը եւ Ռոմելո Լուկակուն: a1++fifpro 2