Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երևան Օփեն». Հրանտ Մելքումյանը նահանջեց 27 տեղով

Սպորտ
a1erevan-open-2109

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան Օփեն» միջազգային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի թիվ մեկ ֆավորիտ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, սպիտակներով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Վարդանյանի հետ եւ միանգամից նահանջեց 28-րդ հորիզոնական, քանի որ 27 մասնակիցներ տարան երկրորդ անընդմեջ հաղթանակները: Առաջին միավորները կորցին նաեւ մեր գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հովհաննես Գաբուզյանը, որոնք նույնպես ոչ-ոքիներ արեցին այս տուրում: Երկու տուրից հետո աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը: Նրան հաջորդում են Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը: Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Մեր առաջատար եռյակին՝ Տիգրան Լ. Պետրոսյանին, Զավեն Անդրիասյանին եւ Արման Փաշիկյանին բարդ մրցակիցներ են բաժին հասել՝ հանձինս գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանի, Լեւոն Բաբուջյանի եւ Տիգրան Նալբանդյանի: Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ուժերը կչափի ամերիկահայ շախմատիստ Հայկ Դեր Մանուելյանի հետ: